Թուրքիայում ընկույզի մեջ հերոյին է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2012 10:36

Թուրքիայի Յոզդաղի շրջանի անվտանգության ծառայությունը մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության հետ միասին քաղաքի կենտրոնում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին ստուգման է ենթարկել: Արդյունքում, ուղևորներից մեկի ճամպրուկում գտնված ընկույզները ջարդելով, դրանց մեջ հերոյին են հայտնաբերել:

Ընդհանուր առմամաբ 500 հատ ընկույզի մեջ 10-ական գրամանոց տոպրակներ են եղել, այսինքն մոտ 5 կգ հերոյին է առգրավվել: Թուրքական «Zaman»–ի փոխանցմամբ` Յոզդաղի նահանգապետը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առգրավված հերոինով հանցագործները նպատակ են ունեցել մեծաթիվ երիտասարդների թունավորել: Նա նշել է, որ իրենք առաջին անգամ են հանդիպում նման դեպքի, երբ թմրամիջոցը թաքցվում է ընկույզի մեջ:

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply