Հայ բռնցքամարտիկների ավարը Չեխիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 16, 2010 14:43

Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաք մարզապալատում անցկացված  բռնցքամարտի  «Գրան պրի» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են երեք մեդալի:  69 կգ քաշայինների պայքարում Արմեն Եփրեմյանը, երկու հաղթանակ տանելուց հետո, իրավունք էր ստացել հանդես գալու եզրափակչում: Ընդ որում, նա առավելության էր հասել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների նկատմամբ: Սակայն վճռական հանդիպումում մեր մարզիկը մեկ միավորի տարբերությամբ (1:2) պարտվեց  հունգարացի Բալաշ Բասկայիին և զբաղեցրեց 2-րդ տեղը: Կիսաեզրափակիչ դուրս եկած Արա Պուլուզյանը (60 կգ), Ցոլակ Անանիկյանը (91 կգ), միավորներով զիջելով մրցակիցներին, բավարարվեցին բրոնզե մեդալներով: Իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան օլիմպիական խաղերի մրցանակակիր Հրաչյա Ջավախյանը (64 կգ) և Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), ովքեր, անհաջողության մատնվելով, դուրս մնացին պայքարից:

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply