ԱՄՆ-ում սկսվել է “սև ուրբաթը”
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 23, 2012 8:15
ԱՄՆ-ում սկսվել է ամենամեծ զեղչերով սուրբ ծննդյան առևտուրը կամ “սև ուրբաթը”:
Ավանդաբար այն սկսվում է առավոտյան ժամը 5-ին: Սովորաբար այս օրը ավտոմեքենաներն ու հետիոտնի բազմությունը խցանում են բոլոր գլխավոր փողոցները:
Նախատեսվում է, որ վաճառքի ընդհանուր ծավալն այդ օրը, անցած տարվա համեմատությամբ, կավելանա 4%-ով ու կհասնի 586,1 մլրդ դոլարի: Իսկ ցանկացողների թիվն անցած տարվա 44%-ի դիմաց կդառնա 53%:
Սովորաբար, ցածր գներով ապրանքներ առաջարկվում են գնորդներից առաջին տասնյակին: Դրա համար էլ առաջինի իրավունքի համար մրցակցություն է սկսվում նրանց միջև, ինչը հանգեցնում է քաշքշուկի, ծեծկռտուքի, երբեմն` հրաձգության: Մինչդեռ, կարելի է շահավետ գնումներ կատարել նաև առանց այդ գլխացավանքի` համացանցով:






Facebook
Tweet This
Email This Post
