Պատմության այս օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | նոյեմբերի 23, 2012 7:42

Այսօր գնումներից հրաժարվելու համաշխարհային օրն է:

Ամեն տարի նոյեմբերի 4-րդ ուրբաթ օրն աշխարհի շատ երկրներում նշվում է ցանկացած տեսակի գնումներից հրաժարվելու օրը` հիշեցնելով, որ չափազանց սպառումը վտանգավոր հասարակական միտում է: Սովորաբար գնումներից հրաժարվելու օրը հաջորդում է ամերիկյան  Երախտագիտության օրվան, այսինքն` ողջ աշխարհում մեկնարկող  ավանդական զեղչերի ժամանակ: Այդ օրերին խանութները կարողանում են հավաքել իրենց ողջ տարվա շահույթի 20-50%-ը, իսկ զանգվածային  հերթերում ու սեղմրտուքի հետևանքով մարդիկ են մահանում: Դրա համար է, որ այս օրը սարկազմով նաև “սև ուրբաթ” են անվանում:

Դիտվել է 1346 անգամ:

Leave a Reply