Ճապոնացիներն Ամանորի համար մաքուր ոսկուց տոնածառներ են գնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2012 7:29

Բոլոր ցանկացողների համար Տոկիոյի ոսկերչական խանութը հատուկ առաջարկ ունի. ամանորյա տոնածառ` ոսկուց: Այն պատրաստված է 40 կգ մաքուր ոսկուց, որի “ճյուղերին” Դիսնեյի սիրված հերոսներն են` Միկի Մաուսը, Թինքեր Բելն ու Մոխրոտը, իսկ վերևից  ոսկյա ժապավեն է կապված:

Ծառը 2,4մ բարձրություն ու 1,2 մ լայնություն ունի: Հեքիաթային արտադրանքի արժեքը 4,2 մլն դոլար է, ինչը, խանութի աշխատողների համոզմամբ, լրիվ արդարացված է:

“Հիմա ոսկու արժեքը 1 գրամի դիմաց 53,2 դոլար է: Այս աշխատանքի համար կիրառվել է միայն մաքուր ոսկի, իսկ մեր 10 ոսկերիչները մուլտհերոսներին ձեռքով են պատրաստել, որի համար պահանջվել է 2 ամիս”,-ասել է խանութի մենեջերը:

“Մեծ տոնածառը դեռևս սպասում է իր գնորդին, իսկ փոքրերն արդեն  սկսել ենք վաճառել”,-ասել են նրանք:

Դիտվել է 1501 անգամ:
Print Friendly

Leave a Reply