Հաշմանդամ տղան 30 նկար է արել ամուսնանալու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 23, 2012 7:04
29-ամյա Վրեժ Կիրակոսյանը, որը փոքրուց տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով, ամուսնանալու համար վաճառել է իր աշխատանքներից 30-ը: Կես տարի երիտասարդը մատիտանկարներ է արել` սեփական հարսանիքի համար գումար վաստակելու համար:
Ապագա կնոջ հետ Վրեժը ծանոթացել է համացանցում, սակայն, քանի որ սիրահարները տարբեր քաղաքներում էին բնակվում` իրար տեսնել չէր հաջողվում: Այնժամ, հաշմանդամի սայլակով տեղաշարժվող տղան որոշեց գումար վաստակել ու ամուսնանալ:
“Ինձ համար այլ աշխատանք գտնելն անհնար է. առանց այդ էլ սայլակով հազիվ եմ տեղաշարժվում ողնաշարիս դեֆորմացիայի պատճառով”,-ասում է Վրեժը:
Սակայն, տղան աշխատել է ապրել լիարժեք կյանքով.”Ես միշտ եմ ցանկացել ստեղծագործել, ընկերներ ունենալ, սիրել ու սիրվել, չնայած ամենին: Հավատացեք, դա են ուզում աշխարհի բոլոր մարդիկ”:
Համացանցով Վրեժը ծանոթացավ 32-ամյա Ելենային` ուրալյան փոքրիկ քաղաքից:
“Ես Վրեժի էջում կարդացի նրա շնորհակալական խոսքերն ուղղված այն մարդկանց, ովքեր դիմանկարներ են պատվիրում իրեն: Ես էլ որոշեցի օգնել նրան. Ինձ ապշեցրին նրա իմաստուն խոսքերն ու բարի աչքերը”:
Վրեժն ապրում է Երևանում, ստանում է հաշմանդամության թոշակ, սակայն փորձում է գումար վաստակել արվեստով: Երբ նա հասկացավ, որ սիրահարվել է, որոշեց աղջկան իր մոտ տեղափոխել ու գումար կուտակել հարսանիքի համար: Մեկ տարի անց երիտասարդներն ամուսնացան:
“Նա շատ բարի է, մենք երեխաներ ենք ցանկանում ունենալ: Այն ինչ մինչ Վրեժն էր` բանի նման չէր: Վրեժը մեծ հոգու տեր մարդ է, կարծում եմ` մեզ Աստված է միավորել”:
Հիմա Վրեժը երազում է գումար կուտակելու ու Հայաստանում վիրահատվելու մասին: Նման ախտորոշմամբ հիվանդների հաջող վիրահատությունների տոկոսը չնչին է: Իսկ Եվրոպայում այն արժե 75 000 եվրո,դրա համար էլ Վրեժն ամեն օր նկարում է այնքան, որքան ուժերն են ներում:
“Ես գիտեմ, որ նման ախտորոշմամբ մարդիկ երկար չեն ապրում.ես դրանից չեմ վախենում: Իմ հիվանդությունն ունեցող մարդիկ կյանքից դժվարությամբ են հեռանում: Իմ երակներում կովկասցու արյուն է, ես ոչ ոքի համար չեմ ուզում լուծ դառնալ, ես ցանկանում եմ ստեղծել, նկարել ու երեխաներ ունենալ` սիրածս կնոջից”:
Վրեժը Ելենայի առաջին սերն է և նույնիսկ ծնողների դժգոհությունը նրան չշփոթեցրին:
“Ես Ուրալից եկա Վրեժի մոտ: Նրա ծնողները սկզբում չէին հավատում, որ մեր մեջ ինչ-որ բան կստացվի: Իսկ հիմա հաշտվել են: Ես էլ եմ նկարում. իհարկե Վրեժի նման չէ, սակայն մենք հոգով շատ մտերիմ ենք”:
Երիտասարդները հույս ունեն, որ Վրեժը Ռուսաստանում ցուցահանդես կբացի, գումար կկուտակի վիրահատության համար,որը կազատի նրան ողնաշարի մշտական ցավից:






Facebook
Tweet This
Email This Post
