Երբ ես լեռներում կռվում էի, նա իմ կնոջ հետ էր քնում. Թուրքիայում մի ողջ գյուղ կոտորողի վկայությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2012 21:21

Թուրքիայի Մարդին նահանգի Բիլգե գյուղում 2009 թվականի մայիսի 4-ին հարսանիքի ժամանակ 44 հոգու սպանության գործով դատական վճի չեղյալ հայտարարումից հետո Չորումի ծանր հանցագործությունների գործերով դատարանում սկսվել է գլխավոր մեղադրյալ Մեհմեդ Չելեբիի դատավարությունը։

Թուրքական Milliyet-ի փոխանցամբ՝ հեռուստակոնֆերանսի միջոցով Անկարայի բանտերից մեկում գտնվող Մեհմեդ Չելեբին պաշտպանական խոսքի ժամանակ հայտնել է, թե ինքը տարիներ ի վեր գյուղի պահապան է եղել՝ կռվելով PKK-ի դեմ հանուն Թուրքիայի։

«Իսկ այդ ընթացքում, երբ ես լեռներում կռվում է, իմ հորեղբոր տղան՝ Ֆեսիհ Չելեբին եկել է մեր տուն եւ քնել իմ կնոջ հետ։ Ես 44 հոգու սպանության համար չեմ փոշմանել, միայն ափսոսում եմ գյուղի իմամի համար։ Սպանությունները կանխամտածված չէր նախօրոք։ Ես դավաճանության մասին իմանալուց հետո ինձ կորցրեցի եւ իրականացրեցի սպանությունները»,-նշել է Մեհմեդ Չելեբին՝ շեշտելով, որ բանտում իրեն հասել է դատական փորձաքննության արդյունքը, ըստ որի իր երեխաներից մեկի հայրը իր հորեղբոր տղան է։

Նշենք, որ 2009-ի մայիսի 4-ին Բիլգե գյուղում հարսանիքի ժամանակ ավտոմատ կրակահերթերից սպանվել են 44 հոգի, որոնց թվում են եղել 7 երեխա եւ 17 կին։

NEWS.am

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply