Աշխարհի վերջի մասին թոփ յոթնյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2012 18:10

Ուղիղ մեկ ամիս մնաց աշխարհի վերջին: Երկրաբնակները շունչները պահել են: Մեկ ամսից, ըստ մայաների օրացույցի,  աշխարհի վերջն է: Ոմանց համար այն տագնապալի ամսաթիվ է, ոմանք փորձում են առաջին անհրաժեշտության  իրեր պահեստավորել, իսկ ոմանց համար էլ` խրախճանքի առիթ:

Սա  առաջին ու վերջին աշխարհի վերջը չէ, որն անցել է մարդկության գլխով: Պարբերաբար մարդկությունը բախվում է այդ խնդրին:  Նույնիսկ աշխարհի  վերջ էր սպասվում Մեծ ադրոնային կոլայդերի գործարկման ժամանակ:

Սցենարները բազմազան են ու ցանկացած ճաշակի. բախում երկնաքարին, միջուկային պատերազմ, անհասկանալի հիվանդության համաճարակ, ռոբոտների ապստամբություն, և նույնիսկ` այլմոլորակայինների հարձակում:  Հոլիվուդյան ռեժիսորներն  էլ իմաստավորել ու էկրանավորել են դրանք:

Ահա  թոփ յոթնյակը.

1.Մայաների թեզիսը

2. Արեգակնային փոթորիկ

3.Նոստրադամուսն ու Ռուսաստանի խոյացումը Եվրոպայի ավերակներին

4.Արմագեդոն առանց Բրյուս Ուիլիսի

5.Հրաշալի նոր աշխարհ

6.Կլիմայական դժոխք

7.Ահեղ դատաստանի սպասում:

Բազմաթիվ գուշակներ ու գուշակություններ կան, մեկը մյուսից սարսափելի:  Օրինակ,  տիբեթցի լաման հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին 2 շաբաթով լրիվ խավար ու լռություն կտիրի, չի լինի էլեկտրականություն, կապ ու ձայն:

Դիտվել է 2118 անգամ:
Print Friendly

Leave a Reply