Արոնյանը Բարելավում է դիրքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 16, 2010 14:30

Ֆրանսիայի Նիս քաղաքում շարունակվող շախմատի «Ամբեր» մրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը, երկու հաղթանակ տանելով, երկու միավոր վաստակեց հոլանդացի Յան Սմիթսի հետ միկրոմրցամարտում: Մեր շախմատիստն առավելության հասավ «կույր» և  «արագ» շախմատի պարտիաներում: Արոնյանը հավաքած 3 միավորով Բորիս Գելֆանդի և Ալեքսանդր Գրիշչուկի հետ միասին բաժանում է 5-7-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Վասիլի Իվանչուկը` 4,5 միավոր: Ապա հաջորդում են` ՄագնուսԿառլսենը, Վլադիմիր Կրամնիկը և Ռուսլան Պոնոմարյովը, որոնք ունեն 4-ական միավոր:

Դիտվել է 1629 անգամ:
Print Friendly

Leave a Reply