Գրինփիսը կարծում է, որ հանրահայտ բրենդային հագուստները թունավոր են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2012 17:29

Գրինփիս միջազգային կազմակերպությունը կարծում է, որ բրենդային 25 անուն-մակնիշների թե հագուստը և թե աքսեսուարները թունավոր են:

Detox Campaign  միջազգային ընկերության շրջանակներում  Գրինփիսը Armani, Levi’s, Zara, Mango, H&M ապրանքատեսակների ուսումնասիրություններ կատարեց: Դրա համար գնեց 141 միավոր ապրանք  աշխարհի 29 երկրներից: Հետազոտությամբ պարզվեց, որ 4 ապրանքատեսակներում  թունավոր ֆտալատների բարձր մակարդակ է պարունակվում, երկուսում` ազոտական ներկանյութերի, որոնք կարող   են քաղցկեղ առաջացնել, իսկ 89-ում` նոնիլ ֆենոլ, որն ալերգիկ երևույթների  պատճառ է:

Ուսումնասիրությունների արդյունքում  Գրինփիսը 20 նորաձև  մակնիշ է  առանձնացրել, որոնք ոչ միայն հագուստը կրողի,  այլև շրջակա  միջավայրի համար վտանգ ներկայացնող քիմիական նյութեր են պարունակում: Ի դեպ,  այդ արդյունքները գաղտնի չեն. հայտնի է, որ քաղցկեղածին նյութեր պարունակող  ապրանքանիշներից մեկը   Zara-ն է:

Դիտվել է 1694 անգամ:
Print Friendly

Leave a Reply