Թուրքիայում գիպսով լահմաջո են կերել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 22, 2012 17:11
Թուրքիայում Բիլեջիքի շրջանի Բոզույուք գավառում բնակվող 40-ամյա Էմինեն երեխաների համար լահմաջո պատրաստելիս սխալմամբ ալյուրի հետ գիպսի փոշի է խառնել: Մայրն ու իր երկու երեխաները լահմաջոն ուտելուց հետո սկսել են իրենց վատ զգալ և այդ պատճառով որոշել են հիվանդանոց գնալ:
Բուժզննումից հետո բժիշկները հասկացել են, որ նրանք թունավորվել են և հսկողության տակ են առել գիպս կերած հիվանդներին: Թուրքական «Zaman»-ը հայտնում է, որ մոր և երեխաների կյանքին վտանգ չի սպառնում:






Facebook
Tweet This
Email This Post
