Գազայի հատվածում տոն է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 22, 2012 17:10
Պաղեստինյան կառավարությունը Գազայում Իսրայելի և պաղեստինցիների միջև զինադադարի հաստատման օրը հայտարարել է որպես պաշտոնական տոն: Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ դուրս են եկել փողոց, որպեսզի նշեն ռազմական գործողությունների սպասված ավարտը: Նրանք զինադադարը նշում են իբրև Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակ:
Ինպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը` ՀԱՄԱՍ շարժման մամլո քարտուղար Սամի Աբու Զուհրին հայտարարել է, որ «Ամպի սյուն» կոչվող իսրայելական ռազմական օպերացիային պաղեստինցիները պատասխանել են «Սիջիլ քար» օպերացիայով և հաղթանակ տարել:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում արյունալի շաբաթը ավարվեց երեկ երեկոյան`զինադադարի հաստատման մասին հայտարարությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
