Armcomedy-ն հաղթեց սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 22, 2012 17:02

Այսօր կայացած Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնի շրջանակներում “Կանաչաստան” ՀԿ-ի, Աուդիո-Վիզուալ Լրագրողների Ասոցացիայի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կազմակերպված փառատոնի հաղթող է ճանաչվել Armcomedy ստեղծագործական թիմի կիողմից ներկայացված “Գիշերային ձայնավաճառ” հոլովակը:


“Հոլովակն ուղղված է պայքարելու ընտրությունների ընթացքում ձայների գնման երևույթի դեմ”,- ասացին հոլովակի հեղինակներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը` նշելով, որ ամենյ ինչ սկսվեց բջջային հեռախոսով սիրողական տարբերակով փոքրիկ հոլովակներ նկարելուց, երբ չունեին լուրջ տեխնիկական հնարավորությորններ, սակայն ունեին մեծ ցանկություն ցանկություն նման գործի համար:
“Անկախ”-ի հետ զրույցում Նարեկն ասաց. “Ամեն ինչ սկսվեց նրանից, որ տեսանք փառատոնի հայտարարությունը, ու քանի որ մենք էլ մոտ 30 հատ նկարած սոցիալական գովազդ ունեինք, որոշեցինք ինչ-որ բան ներկայացնել. մեկը սա էր, որը պատրաստվել էր ընտրություններին ընտրողների իրազեկման ծրագրի շրջանակներում, մյուսը վերաբերում էր ավելի շատ հանդուրժողականության զարգացմանը: Շատ ուրախ ենք, որ սա հաղթեց, և, բնականաբար, ԱԺ ընտրություններում ինչ-որ կուսակցություններ են ընտրակաշառք բաժանում, և մենք այս երևույթն ենք դատապարտում այս հոլովակով”:
Նշելով այն հանգամանքը, որ իրենք այս հոլովակը նկարելիս լայն տեխնիկական հնարավորություններ չեն ունեցել` Նարեկն ասաց, որ շատ ուրախ են իրենք, որ ժյուրիի անդամները ըմբռնումով մոտեցան դրան և հենց իրենց հոլովակը հաղթող ճանաչեցին: Իսկ թե արդյոք իրենց ճանաչված լինելը որևէ դեր խաղացել է այս հարցում, Նարեկն ասաց. “Այն, որ մեզ ճանաչում են, դրանում շատ մեծ դեր է խաղացել հենց մեր սոցիալական գովազդները, չնայած որ այն ժամանակ մենք դրանք նկարում էին ընդամենը բջջային հեռախոսով և բավականին վատ որակով”:
Նարեկը նշեց նաև, որ իր կարծիքով այսօր Հայաստանում ավելի շատ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման պօակաս է զգացվում, ուստի այս առումով նախընտրելի է, որ ավելի շատ հենց հանդուրժողականություն քարոզող սոցիալական հոլովակներ նկարվեն:

Վահե Մակարյան

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply