Կայացավ սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնը. Արզուման Հարությունյանը գոհ է արդյունքներից, բայց ոչ լիարժեք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 22, 2012 16:12

Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնի ամփոփիչ միջոցառումը: Փառատոնը նպատակ ունի նպաստել որակյալ սոցիալական գովազդի մշակույթի ձևավորմանը և երիտասարդ մասնագետների ու քաղաքացիական ակտիվիստների հմտությունների զարգացմանը: Փառատոնն իրականացվում է “Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ” ծրագրի շրջանակում:
Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 10-15-ը ոլորտի առաջատար մասնագետների կողմից իրականացվել են նաև անվճար դասընթացներ սոցիալական գովազդով հետաքրքվող ավելի քան 50 մասնակիցների համար: Դասընթացի ավարտին մասնակիցները մշակել են սցենարներ, որոնց նկարահանման համար ցանկության դեպքում իրենց տրամադրվել է սարքավորումներ և մասնագիտական խորհրդատվություն: Շատերն իրենց դեբյուտային աշխատանքները ներկայացրել են մրցույթի:
Աուդիո-Վիզուալ Լրագրողների Ասոցացիայի նախագահ Արզուման Հարությունյանը “անկախ”-ի հետ զրույցում ասաց, որ իր ակնկալիքներն ւո սպասելիքները մեծ մասով արդարացել են և ընդհանուր առմամբ ինքը գոհ է, սակայն կային բազմաթիվ թերություններ և ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել. “Նախ երևույթն ինքնին շատ ողջունելի էր ու ես շատ երջանիկ եմ այս առումով: Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա բնական է, որ սպասելիքները սովորաբար շատ-շատ են լինում, և եթե դրանց 50 տոկոսն իրականանում է, ապա դու կարող ես քեզ երջանիկ զգալ: Այնուամենայնիվ, ասել, որ ես մաքսիմալ ստացա արդյունք, սխալ կլինի. ես սպասւոմ էի ավելի կրեատիվ, ավելի հետաքրքիր աշխատանքներ: Ամեն դեպքում ես գոհ եմ:
Երբ որ չկա մի բան ու դա արվում է առաջին անգամ, ապա բնականաբար դրա հանդեպ հավատը բավականին ցածր է լինում. “Եվ հիմա այս միջոցառումն ու հիմա այս ինֆորմացիայի տարածումը լուրջ խթան կարող է հանդիսանալ և մասնակիցների և բոլորի համար հաջորդ անգամ ավելի լավ ներկայանալու և անելու այն, ինչ-որ պետք է արվեր: Մենք այսօր ունեինք սահմանափակ հնարավորություններ թե’ մասնակիցների ներգրավման, թե’ իրենց դասավանդման ու նրանց իդեաներն իրականություն դարձնելու հարցում, թե տեխնիկական առումով, ուստի այսքանով հանդերձ իսկապես ֆանտաստիկ է, երբ մարդն իր կյանքում ոչինչ չի արել այս բնագավառում, և հանկարծ դառնում է ռեժիսոր ու նկարում է հոլովակ”:
Վահե Մակարյան

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply