Վաշինգտոնում Գաֆեսճյանն ու Հովնանյանը դուրս են եկել իրար դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 22, 2012 16:00

Ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի` մեր սփյուռքը համախմբված չէ:
“Ցավոք սրտի, երբ մենք ասում ենք սփյուռք, այսօր մենք ունենք հին սփյուռք և նոր սփյուռք, որը դեռ չի հասել համախմբվածության այն աստիճանին, որը որ պետք է: Եվ այսօր, երբ մենք ասում ենք սփյուռք, ապա որևէ միասնական կառույց, որևէ միասնական մարմին, որն արտահայտում է սփյուռքի դիրքրն ու շահերը մենք չենք հասկանում: Այստեղ որևէ միասնականության մասին խոսք լինել չի կարող: Ընդամենը կան մի քանի մարմիններ, մի քանի կազմակերպություններ, որոնք երբեմն աշխատում են իրար հետ, երբեմն` իրար դեմ”,-այսօր “Անկախ”-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Վերջինս նշեց նաև մի դեպք, ոչ Վաշինգտոնում ցեղասպանության թանգարանի շենքի շուրջ երկու անվանի և մեծահարուստ սփյուռքահայեր պայքարում են իրար դեմ և սա արդեն ամենացայտուն օրինակն է, որ սփյուռքում անհամխմբված են հայերը:
“Վաշինգտոնում գնվել է շենք, որը պետք է դառնա ցեղասպանության տուն-թանգարան, որի թույլատվությունն ստացել են Միացյալ նահանգներից, և հիմա շենքի երկու համահիմնադիրները` Հովնանյանն ու Գաֆեսճյանը իրար հետ համաձայնության չեն հասել և այսօր շատ մեծ դավեր են նյութում իրար դեմ”,-նշեց բանախոսը:

Իսկ թե որքանով է վնասում սփյուռքի նման անհամախմբվածությունը Հայաստանին, Շաքարյանն ասաց. “Վնասում է այնքանով, որ եթե մենք այսօր ասում ենք հայ-թուրքական հարաբերություններ չկան, միջազգային մամուլը տեսնում է, որ Նալբանդյանը չհանդիպեց Դավութողլուին, ու այս դեպքում երբ Թուրքիան ասի, թե ինքը հայության ներկայացուցիչների մի խմբի հետ հասել է ինչ-որ մի համաձայնության, դա, փաստորեն, պաշտոնական Երևանի դիրքերն էականորեն կթուլացնի”:

Վահե Մակարյան

Դիտվել է 704 անգամ:
Print Friendly

Leave a Reply