Հայ-բրիտանական գործարար կապերի ընդլայնում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 22, 2012 16:50
Նոյեմբերի 26-ին Միացյալ Թագավորությունից Երևան են ժամանելու գործարարներ՝ ծանոթանալու Հայաստանում գործարար համագործակցության պայմաններին և հնարավորություններին:
Այցի կազմակերպիչներն են Երևանում Բրիտանական դեսպանատունը և «Բրիթիշ Էքսփրթայզ»-ը՝ Միացյալ թագավորության Արտաքին Գործերի նախարարության աջակցությամբ:
«Բրիտանական դեսպանատունը իր առաջնայնությունն է համարում Հայ Բրիտանական բիզնես կապերի ամրապնդումը և երկկողմանի ներդրումների խրախուսումը, ուստի մենք ողջունում և աջակցում ենք նման ցանկացած նախաձեռնության», Քեթի Լիչ, Հայաստանում ՄԹ դեսպան:
Հայաստանում պատվիրակությանը կընդունի ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Գործարարները հանդիպում կունենան համապատասխան բիզնես ոլորտների ներկայացուցիչների հետ ու կքննարկեն հնարավոր համագործակցության հարցեր:
Նոյեմբերի 27-ին ժամը 10.30 Բրիտանական դեսպանատանը կկայանա մամուլի ասուլիս Գործարարների խմբի ղեկավար, Նայջել Փիթերսի և ՄԹ դեսպան Քեթի Լիչի մասնակցությամբ:
Բրիտանացի գործարարները ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ՝
* Բնապահպանություն
* Ինովացիոն տեխնոլոգիաներ
* Կրթություն
* Շինարարություն
* Ոսկերչություն
* Ճարտարագիտություն
* Հաղորդակցություն
*Բրիտանական Կազմակերպությունների անուններն են.
CLEAVE & COMPANY LTD, Computaris International Ltd, Education and Training International, Met Office, Mott MacDonald, Pagefield Communications, RSK Environment, Tensar International, Waterman International





Facebook
Tweet This