Ստամբուլյան օդանավակայանում «ականակիր» ահաբեկիչ է ձերբակալվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2012 17:08

  Այսօր ցերեկային ժամերին Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում արտակարգ դրություն է եղել: «Onur Air» ընկերությանը պատկանող ինքնաթիռում, որը Անթալիա-Ստամբուլ չվերթն էր իրականացնում, ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ ինքնաթռի սրահում բղավել է, որ ինքը ականակիր է:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»–ը` օդաչուն դրության մասին հայտնել է ստամբուլյան օդանավակայանի չվերթների վերահսկողության բաժին: Վայրէջքից հետո անվտանգության ծառայությունը ձերբակալել է ահաբեկիչ ուղևորին և տարել ոստիկանական բաժանմունք: Համապատասխան զննումից հետո պարզվել է, որ նրա վրա ոչ մի պայթուցիկ էլ չի եղել, ինչպես նաև այն, որ ուղևորը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել և նախկինում այդ առիթով բուժման կուրս է անցել:

 

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply