Ամերիկան տոնում է Երախտագիտության օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | November 22, 2012 15:22

Այսօր ԱՄՆ բնակիչները նշում են իրենց հնագույն ազգային տոներից մեկը` Երախտագիտության օրը: Այսօրը երկրում ոչ աշխատանքային է, նրան հաջորդող ուրբաթը` նույնպես:  Այդ պատճառով շատ ամերիկացիներ ճամփորդում են , որպեսզի այցելեն իրենց հարազատներին: Վիճակագրության համաձայն , ավելի քան 40 միլիոն մարդ տոների ընթացքում ճանապարհորդում է ավտոմեքենաներով:

Ըստ ավանդության` հանդիսավոր ճաշին հավաքվում են մի քանի սերնդի ներկայացուցիչ  ամերիկացիներ: Սեղանի շուրջը նրանք երխտագիտություն են հայտնում բոլոր այն լավ բաների համար, որոնք տարվա ընթացքում  կատարվել են իրենց հետ: Օրվա գլխավոր ճաշատեսակը լցոնած հնդկահավն է` հաղարջի օշարակով: Այն ընդունված է մատուցել դդումով մեծ, քաղցր կարկանդակի , եգիպտացորենի, ընկույզների, շագանակների և խաղողի հետ միասին :

Ինչպես հիշեցնում է ИТАР-ТАСС-ը , Երախտագիտության օրը նշելու ավանդույթը ծնվել է  1621 թ., երբ հնդկացիները Պլիմուտ քաղաքի (Մասաչուսեթի նահանգ) նորաբնակ  անգլիացիներին լոլիկ , կարտոֆիլ  և վայրի թռչուն նվեր մատուցեցին, որին նորաբնակները անվանեցին “հնդկահավ”: Բերքահավաքից հետո բրիտանացիները որոշեցին փառաբանել Աստծուն և սեղան գցել, որին հրավիրում են  հնդկացիներին:

Դարերի ընթացքում Երախտագիտության օրը նշվում էր նոյեմբերի տարբեր օրերին: 1941թ ԱՄՆ-ի Կոնգրեսը ընդունեց օրենք, որի համաձայն տոնը որոշվեց նշվել այդ ամսի չորրորդ հինգշաբթի օրը:

Երախտագիտության օրը ամբողջ երկրով տեղի են ունենում գեղեցիկ շքերթներ, նրանցից գլխավորը  86-րդ անգամ տեղի կունենա  Նյու-Յորքում: Դրա կազմակերպիչը ԱՄՆ-ի խոշորագույն հանրախանութների ցանցն է` Macy’s-ը: Երթի այցեքարտը հսկայական օդապարիկներն են, տարբեր թեմատիկ բեմերը և երաժշտական խմբերի ելույթները: Անցյալ տարի շքերթը դիտել է  3,5 միլիոն մարդ:

Դիտվել է 1995 անգամ:
Print Friendly

Leave a Reply