Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը կներկայացվեն ԱԺ
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | November 22, 2012 15:13
Այսօր տեղի ունեցած նիստում գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ մաքսային օրենսգրքում և ևս մեկ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է խաղողի կտրոնների, պտղատու ծառերի, թփերի և թփուտների, ոլոռի և լոբու սերմերն ազատել մաքսատուրքի և ԱԱՀ վճարումից։ Կառավարությունը դեմ չէ պատգամավորների նախաձեռնությանը։ Նախագծերի փաթեթը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։






Facebook
Tweet This
Email This Post
