Սիրիահայերը կազատվեն ՀՀ քաղաքացու անձնագրի համար պետտուրքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 22, 2012 15:05

Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը, քաղաքական հնարավոր զարգացումները, այդ եկրում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը` ՀՀ կառավարությունն շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու և նրանց վերադարձը հայրենիք կազմակերպելու համար։

Այսօր տեղի ունեցած նիստում գործադիրը որոշել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար 65 հազար դրամ պետտուրքից ազատել ազգությամբ հայ օտարերկրյա այն քաղաքացիներին կամ ՀՀ քաղաքացիներին, ում մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը։

Դիտվել է 680 անգամ:
Print Friendly

Leave a Reply