Այսօր բանկային համակարգի աշխատողի օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 22, 2012 15:02

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։

Ոլորտի աշխատակիցներին շնորհավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. «1993 թվականի հենց այս օրը շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, որը մեր անկախ պետության կառուցման ճանապարհին կարևոր մի հանգրվան էր։ Հետագայում պետությունը որոշում ընդունեց, որ այս օրը մեր երկրում պետք է նշենք իբրև բանկային համակարգի աշխատողի օր։ Կառավարության անունից շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատողներին և նրանց մաղթում նորանոր հաջողություններ ի բարօրություն մեր ժողովրդի և մեր պետության ամրապնդման»։

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply