Փոփոխություններ` գործարար միջավայրի բարելավմանն ուղղված

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 22, 2012 14:55

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որում ներառված է 16 օրենք: Փաթեթը միտված է գործարար միջավայրի արմատական բարելավմանը, փոքր և միջին բիզնեսի հարկման համակարգի կատարելագործմանը և այլն:
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և փոխնախարար Սուրեն Կարայանը մանրամասն ներկայացրեցին նախատեսվող փոփոխություններն և լրացումները:
«Ներկայացված փոփոխություններն ունեն բավական լայն բնույթ և հիմնականում ուղղված են գործարար միջավայրի բարելավմանը և տնտեսվարողների համար առավել դյուրին գործարարության միջավայր ապահովելուն»,-ասել է Վ.Գաբրիելյանը` հավելելով, որ առաջարկվող փոփոխությունները քննարկվել են թե՛ տնտեսվարողների, թե՛ ԱԺ պատգամավորների հետ:
Ըստ նախարարի՝ նշված փոփոխություններով հարկահավաքման որոշակի խնդիրները կանոնակարգելուց բացի, նախատեսվում են նաև որոշակի խստացումներ: Մասնավորապես, ներդրվում է շրջանառության հարկ, փոքր և միջին բիզնեսն ազատվում է շահութահարկից և ավելացված արժեքի հարկից: Վ.Գաբրիելյանի խոսքով`շրջանառության հարկի շնորհիվ էականորեն կնվազի փոքր և միջին ձեռնարկության սուբյեկտների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվություններ թիվը`մոտ 12-ով։

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply