Պանրով ու բատոնով կեքսեր

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | November 22, 2012 10:42

Բաղադրությունը

 

1 բատոնի/հացի տեսակ/փափուկ միջուկ

2 ձու

100-150 մլ 3.2%-անոց յուղայնությամբ կաթ

70-100 գ քերած  պանիր

150 գ բարձր որակի ալյուր

5-10 գ համեմունք` աղ պղպեղ (կամ էլ հավի համար նախատեսված)

100 գ կարագ:

 Պատրաստման եղանակը

2 ձուն, 100 մլ կաթն ու կես տուփ կարագը խառնել իրար մինչև փրփուր առաջանա: Ստացված զանգվածն ավելացնել բատոնի միջուկի վրա ու լավ խառնել:

Քերած պանիրը բաժանել 2 մասի. մի մասը լցնել ընդհանուր զանգվածի վրա ու ավելացնել 100-150 գ ալյուր: Ամբողջը լավ հարել բլենդերով ու լցնել կեքսի կաղապարների մեջ: Փուռը տաքացնել 180 աստիճան ու թխել 10 րոպե, ապա հանել ու վրան ցանել պանրի մնացած մասը ու կրկին դնել փուռը` 15 րոպե:

Հանել ու դնել ափսեի մեջ:

Ամեն ինչ շատ հեշտ է , պարզ ու հասարակ:

Բարի ախորժակ:

 

Դիտվել է 1668 անգամ:
Print Friendly

Leave a Reply