Թուրք զինծառայողի հուղարկավորության ժամանակ հայհոյել են Էրդողանին. կան ձերբակալվածներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2012 14:37

Թուրքական İhlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում հուղարկավորության ժամանակ հայհոյել են վարչապետ Ռեջեփ Էրդողանին: Միջադեպը գրանցվել է Ադանայում, ուր տեղի է ունեցել Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում PKK-ի դեմ պայքարում զոհված Ժանդարմերիայի զինծառայող Բեքիր Չավուշի հուղարկավորությունը:
Հուղարկավորության ժամանակ երկու մարդ սկսել են հայհոյել վարչապետ Էրդողանին՝ նրան մեղադրելով զինծառայողի զոհվելու մեջ: Նշվում է, որ դրանով իսկ նրանք սադրել են հուղարկավորության մասնակիցներին, սակայն գործին միջամտել է ոստիկանությունը և ձերբակալել է նրանց:
Նրանց դեմ մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 214-րդ և 301-րդ հոդվածներով՝ «Թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական հիմնարկներին ու մարմիններին վիրավորանք հասցնել» և «ժողովրդին հանցագործության սադրել»:

Դիտվել է 701 անգամ:
Print Friendly

Leave a Reply