Հայաստանում ԱՄՆ-ի և ՌԴ-ի պայքար է ընթանում, ոչ թե Սարգսյանի ու Ծառուկյանի. Աշոտ Մանուչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 22, 2012 14:19

“Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը միանշանակ հստեկեցրեց, որ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները ղեկավարվում են միանգամայն դրսի ուժերի կողմից է և այստեղ կատարվող այս քաղաքական խժդժությունները  միայն խաղեր են, իրականում ամեն ինչ որոշվում է դրսում:

“Հայաստանում բախվում են ոչ թե Սարգսյանը և Ծառուկյանը, այլ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը: Դուք չեք պատկերացնում, ինչ ուժեր են, ամեն ինչ որոշվում է դրսում»,- ասաց նա և նկատեց, որ քաղաքական ուժերին միավորելու փորձերը նրա համար էին, որպեսզի Ռուսաստանը չմնա առանց քաղաքական պարտնյորի”,-ասաց Մանուչարյանն ու հավելեց, որ այդ պարտնյորը չի կարող լինել թույլ, երկրորդական ուժ. “Երկու շաբաթ առաջ վիճակը նույնն էր, և իշխանությունը համեմատաբար ուժեղ էր, և այս վիճակում Ռուսաստանը փորձեց ստեղծել բալանսավորված քաղաքականություն: Այսօր նա արդեն քաղաքական դաշնակից ունի և պարտավոր չէ այլ գործիքներ ման գալ”:

Բանախոսը այսպիսի իրադրությունում Հայաստանի վիճակը բավականին բարդ է, և մենք պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել այս ճակատագրական պահին. “Եթե մենք չգտանք ճիշտ բանաձևը, ապա Հայաստանը կհայտնվի ծանրագույն վիճակում”:

Ըստ Մանուչարյանի` այս քաշքշուքից դուրս գալու երկու հնարավոր ճանապարհ գոյություն ունի. “1988-ին  Հայաստանը ուներ իշխանություն, որը Մոսկվայի կողմից էր ստեղծվել և նրան էր ենթարկվում: Բայց երբ ժողովուրդը դուրս եկավ՝ իշխանությունը հայտնվեց ժողովրդի ձեռքում: Այսինքն` կարևորվում է ժողովրդի գործոնը: Եվ երկրորդ՝ եթե ժողովուրդը հայտնվում է այդ վիճակում՝ ոչ ոք չի կարող կառավարել նրան”,-ասաց բանախոսն ու նկատեց. “Այն ժամանակ անկախությունն ավելի բարձր էր, քան այսօր, քանի որ կար ժողովուրդ, որի հետ իշխանությունը ստիպված էր հաշվի նստել, և Մոսկվան էլ դա հաշվի առնելով ոչինչ չէր կարող անել”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply