Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները պատրաստվում են դատի տալ երգչուհուն վիրահատած բժիշկներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 22, 2012 13:44

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում մահացավ ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։ Նրա մահվան հանգամանքների, պատճառների շուրջ դեռևս տարբեր կարծիքներ ու կասկածներ են հնչում, քանի որ երգչուհին մահացել է ամենապարզ վիրահատություններից մեկի՝ լեղապարկի վիրահատության ժամանակ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ վաստակավոր երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է արյան վարակումից: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ հիվանդանոցի, որտեղ վիրահատվել է երգչուհին: Դեռևս հստակ տեղեկություններ և եզրակացություններ չկան մահվան պատճառների մասին, սակայն հայտնի է, որ մինչև մահվան հանգամանքները ուսումնասիրող քննիչների կողմից վերջնական եզրահանգումը չլինի, սիրված երգչուհու հոգեհանգստյան արարողությունը, որը նախատեսված է Լոս Անջելեսում, տեղի չի ունենա:

Դեռևս վիճարկվում է երգչուհու աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը:

Նշենք, որ երգչուհին ակտիվ համերգային շրջանում էր գտնվում, և դա էր պատճառը, որ նոյեմբերի 15-ին Ֆ. Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, թե երգչուհին նոր է վիրահատվել, և այդ պատճառով նրա առաջիկա համերգը հետաձգվել է:

 

1in.am

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply