Լավագույն մարզական բակը գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում, լավագույն մարզական քաղաքը՝ Քաջարանն է, գյուղը՝ Ամասիան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 22, 2012 13:43

Ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացված ”Լավագույն մարզական բակ”, ”Լավագույն քաղաքային մարզական համայնք” և ”Լավագույն գյուղական մարզական համայնք” 2012 թվականի հանրապետական ստուգատեսը, որի արդյունքում լավագույն մարզական բակ ճանաչվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի թիվ 51 շենքի հարակից բակը (վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյան):

Լավագույն քաղաքային մարզական համայնք է ճանաչվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը (քաղաքապետ Վ. Գևորգյան) և լավագույն գյուղական մարզական համայնք՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղը (գյուղապետ Ա. Ամիրյան):

Ստուգատեսին մասնակցության հայտ են ներկայացրել. լավագույն քաղաքային մարզական համայնքի համար՝ 9, լավագույն գյուղական մարզական համայնքի համար՝ 8 և լավագույն մարզական բակի համար՝ 9 մարզից մեկական համայնք և Երևան քաղաքից երեք վարչական շրջան (Ավան, Աջափնյակ,  Շենգավիթ):

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովը, 2012 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում այցելել է հայտ ներկայացրած բոլոր համայնքները, կատարել ուսումնասիրություններ, տեսագրել մարզակառույցներն ու բակերը:

Լավագույն համայնքները, ինչպես նաև 2-րդ և 3-րդ գրաված համայնքները ընտրվել են հանձնաժողովի հատուկ նիստում:

”Լավագույն մարզական բակ” նոմինացիայում 2-րդ տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևան փողոցի թիվ 2/5 և 2/6 շենքերի հարակից բակը (քաղաքապետ Կ. Գուլոյան), 3-րդ տեղը` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 1-ին շղթայի բակը (վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյան): ”Լավագույն քաղաքային մարզական համայնք” նոմինացիայում, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը (քաղաքապետ Ս. Բալասանյան) և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքը (քաղաքապետ Ա. Դանիելյան): ”Լավագույն գյուղական մարզական համայնք” նոմինացիայում 2-րդ տեղում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղը (գյուղապետ Լ. Գրիգորյան), իսկ 3-րդ տեղում` Արմավիրի մարզի Քարակերտ գյուղը (գյուղապետ Մ. Հարթանյան):

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply