Հովիկ Աբրահամյանն ապշեցրել է չեխերին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 22, 2012 13:27

Հոկտեմբերի վերջին Չեխիայի Հանրապետություն կատարած այցի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փայլել է իր նկատմամբ թանկարժեք վերաբերմունք ցուցաբերելու պահանջներ ներկայացնելով: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հ.Աբրահամյանը պահանջել է, որ իրեն Պրահայի ամենաթանկարժեք հյուրանոցում հատկացնեն նախագահական լյուքս համար, որի մեկ օրվա արժեքն ավելի քան 7-8 հազար դոլար է:

Բանն այն է, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Չեխիա էր մեկնել այդ երկրի Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով, և հրավիրող կողմն էլ հոգացել էր այդ այցի ծախսերը: Երբ դիմավորողները Հայաստանի պատվիրակությանը ներկայացրել են, թե որտեղ պետք է իջևանեն, Հ. Աբրահամյանին դուր չի եկել իր հյուրանոցային համարը: Նա պահանջել է նախագահական համար: Չեխական կողմը հայտնել է, որ ՀՀ ԱԺ ղեկավարին հատկացվել է նախագահական համար: Բայց Հ. Աբրահամյանը լուր է ուղարկել, որ ինքը ցանկանում է նախագահական համար զբաղեցնել այն հյուրանոցում, որտեղ երբևէ իջևանել են ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները:

Երբ «մերոնք» չեխական կողմին հայտնել են Արգամիչի «թանկարժեք» ցանկությունը, նրանք նախ ապշահար են եղել, իսկ հետո հայտնել են, որ իրենց բյուջեում նման ծախսեր նախատեսված չեն, հատկապես երբ ՀՀ պատվիրակության այցը քառօրյա էր: Եվ Հ. Աբրահամյանը ստիպված է եղել գիշերել մեկ օրվա համար ընդամենը 1-2 հազար դոլար արժեցող համարում:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply