Տրանսպորտի և կապի նախարարն հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 22, 2012 12:37

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տոմաշ Դուբին: Նախարարը նշել է, որ տրանսպորտի եւ հեռահաղորդակցության բնագավառում Հայաստանի եւ Չեխիայի հանրապետությունների միջեւ ստորագրված որեւէ պայմանագիր չկա:

“Մենք կցանկանայինք այդ հարաբերությունները զարգացնել եւ դնել պետական հիմքերի վրա: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստակամ է փոխշահավետ գործունեություն ծավալելու”,-ընդգծել է նախարարը:
Գագիկ Բեգլարյանն առաջնային է համարել հատկապես երկու երկրների միջեւ ավտոմոբիլային փոխադրումների զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Տոմաշ Դուբը նշել է, որ տրանսպորտի եւ կապի ոլորտն առանձնակի կարևորություն ունի Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև կապերի հաստատմանը:
“Տրանսպորտային խնդիրները մեր երկրում ևս առաջնահերթություն են: Հույս ունենք, որ երկու երկրների միջեւ ամուր համագործակցություն կստեղծվի նաեւ այդ ոլորտում”,-ասել է Տոմաշ Դուբը:
Չեխիայի փոխարտգործնախարարը հետաքրքրվել է նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքին եւ ծրագրի մանրամասներին վերաբերող հարցերով:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության
լրատվական ծառայություն

Դիտվել է 660 անգամ:
Print Friendly

Leave a Reply