Ավտոմեքենա փախցնողը բռնվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 22, 2012 12:21
Նոյեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ իրենց տան մոտից փախցրել են իր «Միցուբիշի Լ 200» մակնիշի ավտոմեքենան և ինքն ու իր բարեկամը փախցնողին քիչ առաջ բռնել են Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակում:
Մեկնած օպերատիվ խումբը Սեբաստիայի փողոցի թիվ 141/2 շենքի մոտից բերման են ենթարկել ավտոմեքենան փախցնողին՝ 1986 թ. ծնված Կարապետ Կ.-ին:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 748 անգամ:





Facebook
Tweet This