Չարենցավանում մեքենաներ են բախվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 22, 2012 12:06
Նոյեմբերի 21-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Չարենցավանի Երիտասարդության և Գայի փողոցների խաչմերուկում բախվել է ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 808 անգամ:





Facebook
Tweet This