Այրված տնակի տերը հիվանդանոց է տեղափոխվել թունավորումով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 22, 2012 12:04
Նոյեմբերի 21-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրդեհ է բռնկվել 1927 թ. ծնված Էդվարդ Մարգարյանի տնակում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 10.21-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Նույն օրը Էդվարդ Մարգարյանը հրդեհի հետևանքվ առաջացած ծխից ստացած թունավորումով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվածի հանգամանքները պարզվում են:
Դիտվել է 834 անգամ:





Facebook
Tweet This