Թուրք քաղաքացին տուժել է իր անվանակցի պատճառով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 22, 2012 11:26
Թուրքիայի Ամասիա քաղաքում բնակվող 55-ամյա Մեհմեդ Շահինը մոտ մեկ ամիս է արդեն լուրջ խնդրի առաջ է կանգնած: Բանն այն է, որ հարկային ծառայությունը նրան հիշեցման նամակ է ուղարկել, ըստ որի գյուղացին երկու տարբեր բանկերից 11 հազար թուրքական լիրա է վերցրել: Այժմ Շահինից պահանջում են վերադարձնել իր պարտքը, որը 60 հազար լիրա է կազմում`ներառյալ ավելացած տոկոսները:
Սակայն զարմանալին այն է, որ գյուղացին ոչ մի վարկ էլ չի վերցրել բանկից և պարզաբանման համար դիմել է դատախազություն: Պարզվել է, որ կուտակված պարտքերը պատկանում են ոչ թե Մեհմեդ Շահինի, այլ նրա անվանակցին, իսկ շփոթություն առաջացել է այն պատճառով, որ անվանակիցները նույն տարիքին են, ծննդյան նույն ամսաթիվն ու տարեթիվը ունեն և որ ամենազարմանալին է` նրանց ծնողների անունները ևս նունն են:
«Zaman»-ը գրում է, որ այս անճշտությունից տուժած քաղաքացին որոշել է դատական գործ հարուցել`իրեն բարոյական վնաս պատճառելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
