Կիևյան կամրջի տակ դի է գտնվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 22, 2012 11:08
Նոյեմբերի 21-ին, ժամը 12.23-ին տեղեկություն է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ` Հրազդան գետում, հայտնաբերվել է քաղաքացու դի և գետից դուրս բերելու համար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Փրկարարները գետից դուրս են բերել 1967 թ. ծնված Գ. Նալբանդյանի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Դիտվել է 820 անգամ:





Facebook
Tweet This