Հրատարակվել է Հռոմի պապի եռագրության վերջին հատորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2012 8:56

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI –ի երրորդ գիրքը` “Հիսուսը Նազարեթից”-ը վաճառքի է հանվել աշխարհի  50 երկրներում:

Բենեդիկտոս XVI –ը կարծում է, որ գիրքը կօգնի շատ մարդկանց գտնելու  դեպի Հիսուս Քրիստոսը տանող ուղին: Եռագրության վրա աշխատանքն ավարտել է ամռանը, Հռոմից ոչ հետու գտնվող Կաստել Գանդոլֆո առանձնատանը:

Գերմանիայում գիրքը հրատարակել է Herder հրատարակչությունը: Գրքի առաջին հատորը լույս է տեսել  2007-ին: Գրքի երկրորդ հատորն անգլերեն հրատարկվել է 2011-ին ու իսկույն բեսթսելլերների շարքում հայտնվել:  Եռագրության միայն երկրորդ հատորը տպագրվել է  գերմաներեն, իտալերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն ու լեհերեն լեզուներով ընդհանուր  1,2 մլն օրինակով:

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply