Չեխիայում քաղաքական գործիչների հեռախոսահամարները հայտնվել են համացանցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2012 8:40

Համացանցում հայտնվել են Չեխիայի քաղաքական գործիչների, այդ թվում` նախագահ Վացլավ Կլաուսի հեռախոսահամարները:

Ամբողջ տեղեկությունը հայտնվել է Թվիթերի Indymedia.cz-ում: Այդ ցուցակում  եղել են ֆինանսների նախարար Միրոսլավ Կալոուսկի, փոխվարչապետ Կարոլինա Պիկի, ինչպես նաև` Չեխիայի ստորին պլատի բոլոր պատգամավորների հեռախոսահամարները:

Կատարվածի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել “Բարոյական բարեփոխում” խմբավորումը.”Մեզ հետաքրքիր է, թե ինչպես դրանից կօգտվեն  ինտերնետի օգտատերերը: Մենք նրանց առաջարկել են ժողովրդավարության ամենակարճ ուղին: Հիմա Չեխիայի բնակիչները կարող են զանգահարել ցանկացած գործչին կամ էլ հաղորդագրություն ուղարկել նրան”,-ասել է Skupina Ztohoven-ի ներկայացուցիչը:

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply