Կանայք հանուն բարձրակրունկների կտրում են մատները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2012 8:25

Ոտնաթաթի ձևափոխության վիրահատությունները ժամանակակից կանանց  շրջանում հազվադեպ  չեն: Դա բոլոր վիրաբույժները կհաստատեն: Սակայն  վերջերս մեծ մասսայականություն են վայելում ավելի արմատական միջոցները, որի  համար մրցավազքի են ելել գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Անվախ աղջիկները խնդրում են հեռացնել իրենց ոտքի ճկույթները, որպեսզի բարձրակրունկ կրելը հարմարավետ դառնա:

Ոչ մի զարմանալի բան չկա, որ կանայք ցանկանում են քայլելու համար հարմարավետություն ստեղծել: Ամերիկյան բժշկական ասոցիացիայի տվյալներով, կանանց 87%-ն իրեն անհարմար է զգում բարձրակրունկներով, սակայն կրկին ու կրկին կրում է  դրանք:

“Ես ահավոր կոշտուկներ ունեի ու հիմա ամեն ինչ փոխվել է”,-ասում է Սյուզանը, ում   ոտքերից մեկը մյուսից մեծ է, ու  նա վճռել է հեռացնել ճկույթները:

Ամերիկյան քոլեջի մասնագետներն  ասում են, որ կոսմետիկ նպատակով  կատարվող նման վիրահատություն չարժե անել.”Պրոցեդուրան որոշակի ռիսկեր է պարունակում, դրա համար էլ առանց մասնագիտական ցուցման չի կարելի անել”:

Սակայն կանայք գերադասում են առաջնորդվել իրենց քմահաճույքներով, որոնք, ի դեպ, ողբերգական ելք են ունենում:

Վերջերս Ուկրաինայում մտերիմ ընկերուհիները որոշեցին կոսմետիկ վիրաբուժությամբ ականջների ձևը փոխել: Սակայն վիրահատությունից հետո, աղջիկների ականջները սկսեցին ցավել, ապա դրանք սևացան ու ի վերջո, պարզապես թափվեցին: Հետաքննությունը պարզեց, որ վիրաբույժն անեստեզիայի փոխարեն նրանց թունավոր հեղուկ էր ներարկել, որով սովորաբար ախտահանում են գործիքները:

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply