Չիլիում 2 երկրաշարժ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2012 8:00

6,1 մագնիտուդով երկրաշարժ է եղել Չիլիի առափնյա հատվածում, մայրաքաղաք  Սանտյագոյից  135 կմ հարավ-արևմուտք: Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, 15,6 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Դրանից ավելի վաղ գրանցվել էր ևս մեկ ցնցում` 5,7 մագնիտուդով, մայրաքաղաքից 160 կմ հարավ-արևմուտք: Բարեբախտաբար, այն նույնպես ողբերգական հետևանքներ չի ունեցել:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply