Պաղեստինցիներն Իսրայելի ուղղությամբ 5 հրթիռ են արձակել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2012 7:53

Իսրայելի զինվորականները Գազայի հատվածից արձակված  5 հրթիռ են հաշվել զինադադարի պահից սկսած:  Զինադադարի պայմանավորվածության ձեռքբերումից անմիջապես հետո, որը համաձայնեցվել է ամերիկա-եգիպտական միջնորդությամբ, Գազայի հատվածից 5 հրթիռ է արձակվել: Զինադադարն ուժի մեջ է մտել չորեքշաբթի, ժամը 21.00-ից: Կանգնեցվել է իսրայելական”Ամպի սյուն” օպերացիան, որը սկսվել էր ի պատասխան հաճախացած հրթիռակոծության ու շարունակվել 1 շաբաթ` պաղեստինյան անկլավում հարյուրավոր նպատակակետերի հեռահար  հարվածներ հասցնելով:

Զինադադարը  “լռություն լռության փոխարեն” սկզբունքով է իրականացվում, և Իսրայելը պաղեստինյան գրոհի դեպքում նույնպես իրավունք ունի վերականգնելու մարտական գործողությունները` ընդհուպ անկլավ ներխուժումը:

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply