Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Երիցյանն ու Մանուկ Վարդանյանը զբաղեցրել են նախարարական պաշտոններ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 15, 2010 21:22

կառավարությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Մհեր Շահգելդյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու  եւ Արմեն Երիցյանին  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին, ինչպես նաեւ՝ Գուրգեն Սարգսյանին ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի պաշտոնից ազատելու եւ Մանուկ Վարդանյանին այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ:

Նախագահի հրամանագրերով Արմեն Երիցյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի, իսկ Մանուկ Վարդանյանը` Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից:

Մանուկ Վարդանյան
Մանուկ ՎարդանյանԾնվել է 1961թ-ին Գյումրի քաղաքում:
1978թ-ին ավարտել է Երեւանի N 159 միջնակարգ դպրոցը:
1983թ. ավարտել է Մոսկվայի Հողաշինարարական ինստիտուտը:
1983-1985թթ. աշխատել է «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտում: Այնուհետեւ Հրազդանի շրջխորհրդի գործկոմում` որպես գլխավոր ինժեներ-հողաշինարար:
1995թ-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
1996-1997թթ. աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունում` որպես կադաստրի վարչության պետ:
1997-2009թթ. զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:
Զինապարտ է:
Ունի տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով/2003թ./: 2002թ. ՀՀ վարչապետի կողմից ստացել է շնորհակալագիր, իսկ 2006թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր: 

Արմեն Երիցյան
Արմեն ԵրիցյանԾնվել է1960թ. Երեւան քաղաքում:
1978թ. ավարտել է Երեւանի թիվ 12 միջնակարգ դպրոցը:
1979-1981թթ. ծառայել է Զինված ուժերում:
ՀՀ ոստիկանությունում ծառայում է 1982թ-ի օգոստոսից:
1984-4986թթ. սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոցում:
1987-1990թթ. ուսանել եւ ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի  բարձրագույն քննչական դպրոցը եւ ծառայությունը շարունակել Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորի, ավագ օպերլիազորի, բաժանմունքի պետի պաշտոններում:
Ծառայության ընթացքում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ` Խորհրդային ՆԳ բաժնի պետի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի, նույն վարչության պետի, Կոտայքի մարզային վարչության պետի, իսկ 1999թ-ի օգոստոս ամսից` կրկին Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնները: 2001թ. օգոստոս ամսին նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնին, 09.01.2003թ-ից` ՀՀ ոստիկանության պետի տեղակալի, իսկ 04.06.2008թ-ից` ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:
2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Արիության մեդալով, 2006թ-ին` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով եւ նույն թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների եւ 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Դասավանդում է Երեւանի պետական համալսարանում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Դիտվել է 2724 անգամ:
Print Friendly

Leave a Reply