«Բարձր գնահատանքի է արժանի երգի միջոցով հայոց ցեղասպանության հարցն աշխարհին ներկայացնելու նրա նախաձեռնությունը». Վ. Մանուկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 21, 2012 19:56

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Մեծ ափսոսանքով և ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, մեծանուն երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին: Նրա անժամանակ մահը ծանր հարված էր ողջ հայ ժողովրդի համար և մեծ կորուստ՝ ժողովրդական երգարվեստի համար:

Ֆլորա Մարտիրոսյանը ժողովրդականություն, սեր ու հարգանք էր վայելում ոչ միայն իր բացառիկ տաղանդի, այլև իր ժողովրդի, իր մշակույթի հանդեպ ունեցած նվիրումի շնորհիվ:

Անուրանալի է նրա դերը հայ ազգային մշակույթի տարածման գործում: Բարձր գնահատանքի է արժանի նաև երգի միջոցով հայոց ցեղասպանության հարցն աշխարհին ներկայացնելու նրա յուրօրինակ նախաձեռնությունը, որի շարունակողները, հուսով ենք, կլինեն:

Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, բարեկամներին, նրա արվեստի երկրպագուներին»:

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply