Ինչից է մահացել Ֆլորա Մարտիրոսյանը. Բժշկի պարզաբանումը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 21, 2012 19:02

Հայաստանի վաստակավոր արտիստ, սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը կարող էր լինել «Տրոմբոեմբոլիա» կոչվող հիվանդությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արթմեդ» բժշկական կենտրոնի վիրաբույժ Էլման Ամիրյանը.

«Նա ուներ 4-րդ աստիճանի ճարպակալում: 50 տարեկանից բարձր կանանց և տղամարդկանց մոտ այս դեպքում շատ հնարավոր է առաջանա «Տրոմբոեմբոլիա»: Այսինքն` արյան մեջ տրոմբ է առաջանում, այդ տրոմբը պոկվում է և կախված նրանից, թե ինչ զարկերակ կխցանի, կարող է մահվան պատճառ դառնալ: Հաճախակի տրոմբը խցանում է սրտի զարկերակը, ուղեղի արյան անոթները խցանելու դեպքում առաջանում է ուղեղի կաթված, թոքային զարկերակը խցանելու դեպքում մարդը տեղնուտեղը մահանում է: Արյան սնուցող զարկերակը խցանվում է և խցանման տեղից առաջանում է գանգրենա:

Իմ տպավորությամբ` նրա մոտ լեղապարկի վիրահատությունից հետո նման մի բարդություն է առաջացել, բայց թե կոնկրետ որը` չեմ կարող ասել»,-նշեց Է. Ամիրյանը:

1in.am

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply