Գտնվել է Թուրքիայում գողացված հին հունական թանկարժեք զարդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 21, 2012 18:54

   Թևավոր ծովաձիու տեսք ունեցող նշանավոր ոսկե զարդը, որը պատկանում է հին հունական արքա Կրեզի գանձարանին, 2005 թվականին գողացվել էր Թուրքիայի թանգարանից: «Anadolu» գործակալությունը գրում է, որ Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ գողացված զարդը գտնվել է Գերմանիայում:

Թանկարժեք զարդը տարիներ առաջ գողացվել էր Ուշաք քաղաքում գտնվող թանգարանից: Այս ժամանակ թանգարանի տնօրենը, որը իրական զարդը փոխարինել էր կեղծ կրկնօրինակով, դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման:

Գերմանական և թուրքական իշխանությունների միջև համաձայնություն է կայացել, որ այդ իրը պատկանում է Թուրքիային: Նախարարը նշել է, որ իրավաբանական որոշակի գործընթացներից հետո այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբում ոսկե ծովաձին կվերադառնա Թուրքիա:

 

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply