Ֆլորա Մարտիրոսյանի աճյունն ամենայն հավանականությամբ կտեղափոխեն Հայաստան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 21, 2012 18:11

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում մահացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին ամենայն հավանականությամբ կհուղարկավորեն Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆլորա Մարտիրոսյանի անձնական օպերատոր Արթուր Հովհաննիսյանը: «Այս պահին դեռ վերջնական որոշում չկա: Այս պահին հյուպատոսի հետ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքը քննարկման փուլում է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը: Հարցին, թե կոնկրետ ինչ հարցեր են հյուպատոսի հետ քննարկում ավելացրեց. «Քննարկում են տեղափոխության հարցը եւ, եթե բերեն կոնկրետ, որտեղ են հուղարկավորելու: Վերջնական որոշումը կկայացվի երկու օր հետո»:

Հիշեցենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում։ Նա 55 տարեկան էր:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply