Աշխատանքի մրցույթ` հաշմանդամություն ունեցող անձանց համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 21, 2012 17:22

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` ԱԻ նախարարության համակարգում աշխատանքի պիտի անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ԱՌՆԱՊ հիմնադրամում ստեղծվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խումբ, որտեղ ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սեղմ ժամկետներում և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբի կազմակերպած բազմաթիվ քննարկումների արդյունքում հստակեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորման հիմնական խնդիրները, անհրաժեշտ պայմաններն ու ներկայացվող պահանջները։

ՀՀ ԱԻ նախարարությունը հայտարարում է աշխատանքի մրցույթ` փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012 թ. նոյեմբերի 25-ը լրացնել դիմումհայտ (բեռնել www.mes.am կայքից) և ներկայացնել ՀՀ ԱԻ նախարարություն (հասցեն` ք. Երևան 0054, Ա. Միկոյան 109/8, հեռ.` 010 31-77-31) կամ ուղարկել hr@mes.am  էլեկտրոնային հասցեով:

Մրցույթը բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլում կընտրվեն այն հայտերը, որոնք համապատասխանում են ներկայացված պահանջներին: Երկրորդ փուլի համար ընտրված հայտերի հիման վրա մրցույթին դիմած քաղաքացիները կհրավիրվեն բանավոր հարցազրույցի: Երրորդ փուլ անցնելու դեպքում մասնակիցները կհանձնեն ստուգարք` համակարգչային գիտելիքների և լեզուների իմացության աստիճանը բացահայտելու և ըստ անհրաժեշտության ուսումնական (վերապատրաստման) խմբերի բաշխելու նպատակով:

 

Կից՝  1. Մրցույթի պայմանները

2.  Դիմումհայտի ձևը

Դիմում-հայտ

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ

հաշմանդամություն ունեցող անձանց համար

 

  1. Անուն-ազգանուն ______________________________________________________
  2. Ծննդյան օր, ամիս, ամսաթիվ ____________________________________________
  3. Բնակության վայրը _____________________________________________________
  4. Հեռախոսահամարը _____________________________________________________
  5. Կրթություն և մասնագիտություն ____________________________________________

______________________________________________________________________

  1. 6.   Հաշմանդամությունը

խումբը` ________________________ տեսակը` ______________________________

______________________________________________________________________

(անհրաժեշտության դեպքում կարող եք նկարագրել)

  1. 7.   Ունեք արդյոք դժվարություններուներ կապված տեղաշարժման հետ

ð        այո

ð        ոչ

  1. 8.   Եթե այո, ապա նշեք, թե ինչպիսի հարմարությունների կարիք ունեք

ð        թեքահարթակ

ð        վերելակ

ð        սայլակ

ð        հենակներ

ð        ձեռնափայտ

ð        հարմարեցված տրանսպորտային միջոց

  1. 9.   Աշխատանքային փորձ

______________________________________________________________________

______________________________________________________________________

10. Գրանցված եք արդյոք զբաղվածության պետական գործակալությունում որպես աշխատանք փնտրող

ð        Այո

ð        Ոչ

11. Համակարգչային գիտելիքները

ð       «Windows 7»

ð       Internet Explorer

«Microsoft Office 2007»

ð       Word

ð       Excel

ð       Power Point

 

12. Լեզուների իմացությունը

Հայերեն`

ð        բավարար

ð        լավ

ð        գերազանց

Ռուսերեն

ð        բավարար

ð        լավ

ð        գերազանց

Անգլերեն

ð        բավարար

ð        լավ

ð        գերազանց

 

Այլ` ___________________________________________________________________

  1. Ինչ նախասիրություններ ունեք

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

  1. Որտեղ և ինչ աշխատանք կատարելիս եք ձեզ պատկերացնում ՀՀ ԱԻՆ համակարգում (հերթափոխային, թե ամենօրյա):

______________________________________________________________________

______________________________________________________________________

  1. Խնդրում ենք գնահատեք ձեր հետևյալ կարողությունները (գնահատման չափանիշը կարող է փոխվել ըստ ՃԿԿ պահանջների):

հաղորդակցվելու հմտությունները

ð        բավարար

ð        լավ

ð        գերազանց

տրամաբանելու հմտությունները

ð        բավարար

ð        լավ

ð        գերազանց

վերլուծություն կատարելու

ð        բավարար

ð        լավ

ð        գերազանց

արագ կողմնորոշվելու

ð        բավարար

ð        լավ

ð        գերազանց

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply