Երեխան պետք է ապրի ընտանիքում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 21, 2012 15:17

«Այս տարի վերջնականապես որոշեցի երեխայիս վերցնել մանկատանից: Հիմա երբ միասին ենք, դժվարացել է աշխատանք գտնելը, ոչ մի աջակցություն չեմ ստանում: Տանը ոչ հոսանք կա, ոչ գազ, ձմեռն էլ մոտենումա, փայտի հարցն էլ չեմ լուծել…», արցունքն աչքերին պատմում էր Պաշտպանի գրասենյակ այցելած Աստղիկ Կոնինյանը, ով չէր ուզում որդուն նորից մանկատուն տանել:

Պաշտպանի աշխատակազմի միջնորդությամբ ընտանիքի խնդիրներին արձագանքեցին «Հայկական կարիտաս» կազմակերպությունը, «Ֆրիտյոֆ Նանսեն»-ի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը, «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնը, որոնք 9 ամյա Դավիթին նվիրեցին հագուստ, ձմեռային կոշիկներ, գրենական պիտույքներ, հիգիենիայի պարագաներ: Իսկ «Առավոտ» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Շահվերդյանը խոստացավ աջակցել ընտանիքին 2013թ. հունվար ամսից:

Բարեգործական կազմակերպությունների աջակցությունը բարձր գնահատելով հանդերձ` հարկ ենք համարում նշել, որ մանկատների բեռնաթափմանն ուղղված ծրագրերը պետական մակարդակով վերանայելու անհրաժեշտություն կա, քանի որ դրանցում առկա բացերը խոչընդոտում են «Երեխան պետք է ապրի ընտանիքում» քաղաքականության իրականացմանը:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply