Մոմիկի փողոցի բնակիչներն այլևս չեն բողոքի ջրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 21, 2012 15:09

Խմելու ջրի որակի խնդրով Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոցի բնակիչներից մեկը դիմել էր Պաշտպանին և հայտնել, որ փողոցի բնակիչները ջրի վատ որակի պատճառով ստիպված են ջուր գնել, քանի որ ջրից թունավորումներն ու աղիքային վարակները շատացել են: Բացի այդ «Հայջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի կողմից չի ապահովվում խմելու ջրի պատշաճ մատակարարումը, մշտապես լինում են խափանումներ, վթարներ, նշել էր քաղաքացին իր դիմումի մեջ:

Ջրի բաղադրությունը ստուգելու խնդրով Առողջապահության նախարարություն ուղարկված հարցմանն ի պատասխան, նախարությունից հայտնել են, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում ստուգումներ են իրականացվել: Ստուգման ընթացքում արձանագրվել են մի շարք թերություններ, որոնք վերացնելու նպատակով կիրառվել են համապատասխան վարչական միջոցներ:

Իսկ Ջրային տնտեսության պետական կոմիտեից հայտնել են, որ ջրի գրաֆիկի հաճախակի խափանումները կապված են եղել փոքր հզորության ՀԷԿ կառուցելու նպատակով հողային աշխատանքներ իրականացնելու հետ: Նաև հայտնել, որ ներկայումս վերականգնվել է ջրամատակարարման համակարգը և կարգավորվել է քաղաքի ջրամատակարարումը՝ համաձայն սահմանված գրաֆիկի:

Բարձրացված խնդրի շուտափույթ լուծման համար Մոմիկի փողոցի բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել Պաշտպանին:

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply