Եվրոդատարանը Թուրքիայի դեմ երկու վճիռ է կայացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 17, 2009 22:23

Աբդուլահ Օջալանի Քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանի լուսանկարով քրդերենով հաղորդագրություններ ուղարկելու համար դատապարտման ենթարկված 2 քուրդ թուրքաբնակների` Թուրքիայի դեմ դատական հայցը` Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), բավարարվել է վերջիններիս օգտին:

Քաղաքացիներ Օմեր Բահչեջին և Ֆիքրեթ Թուրանը ձերբակալվել են 2001 թ.-ին Իզմիրում` «Քրդական աշխատավորական կուսակցություն» կազամակերպության համար քարոզչություն կատարելու համար:

2002 թ.ին Բահչեջին և Թուրանը դատապարտվել են թուրքական քրեական օրենսգրքի 169 հոդվածի և Ահաբեկչության դեմ պայքարի օրենքի շրջանակում:

Հայցի բավարարման հետ կապված ՄԻԵԴ հայտարարության մեջ ասվում է, որ «Օջալանի պատկերով քրդերենով բջջային հաղորդագրությունները բռնության, զինված դիմադրության և ապստամբության կոչեր չեն բովանդակում, և որ «Թուրքիայում ոտնահարվել է Բահչեջիի ու Թուրանի ազատ խոսքի իրավունքը»:

ՄԻԵԴը վճռել է, որ Թուրքիան պետք է երկու տուժածներից յուրաքանչյուրին 500-ական եվրո փոխհատուցի, ինչը պարտադիր է կատարման համար` Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրին Թուրքիայի անդամակցության պատճառով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԻԵԴը մեկ այլ վճռով Թուրքիային 7.150 եվրո փոխհատուցելու պատիժ է սահմանել` «Ազգային հետախուզական կազմակերպության (ԱՀԿ) փաստաթղթերը անօրինական կերպով ձեռք բերելու և բովանդակությունը հրապարակելու միջոցով ԱՀԿին նվաստացնելու և հեղինակազրկելու» մեղադրանքով 11 տարի հետաքննվող փաստաբան Ջեմ Ալփթեքինի Գործով:

ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ 10 տարուց ավելի տևող այդ դատավարությունը հակասում է Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրի արդար դատվելու իրավունքի հոդվածին, և որոշել, որ Թուրքիան պետք է Ալփթեքինին 7 հազար եվրո Գումար փոխհատուցի, 150 եվրո էլ` դատարանի ծախսերը փոխհատուցելու համար:

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply