Հենրիխ Մխիթարյանը կարևորել է «Յուվենթուսի» հետ վերջին խաղը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 21, 2012 15:14

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի` Դոնեցկի «Շախտյորի»  Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում դանիական  «Նորդշելանդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, հանդիպելով լրագրողներին, ասել է, որ հաճելի է խմբային փուլի արգելքի հաղթահարելը, սակայն  առջևում է ամենակարևոր խաղը` «Յուվենթուսի» հետ հանդիպումը: Բանն այն է, որ այդ մրցամարտում պետք է հստակեցվի, թե որ թիմն է խմբում լինելու առաջինը: «Մեր թիմում լավ խաղացողները շատ են` հարձակման գծում բարձրակարգ բրազիլացիներ են, մարզիչը լավ թիմ է ստեղծել: «Յուվենթուսի» հետ ոչ- ոքին էլ բավարար է առաջին տեղը գրավելու համար, սակայն ձգտելու ենք հաղթանակի հասնելու, քանի որ մեր թիմի  երկրպագուները դա են  ցանկանալու»,- ասել է Մխիթարյանը:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply