Բրիտանացիներն արյան անալիզով որոշում են մահվան տարեթիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 21, 2012 15:04

Բրիտանիայում 400 ֆունտ ստեռլինգով արյան վերլուծությամբ կենսաբանական հետազոտություններով զբաղվող ֆիրմայի մասնագետները կարողանում են  որոշել մարդու բնական մահվան ամսաթիվը: Բացի այդ, նոր թեստով կարելի է  կանխագուշակել հավանական հիվանդությունները: Մարդու վիճակի մասին եզրակացություններն արվում են քրոմոսոմների փոքրիկ հատվածների`մարմնաչափերի միջին երկարության հաշվառմամբ, որը բջիջների տրոհումից յուրաքանչյուր անգամ ավելի է կարճանում: Դրանց վիճակով են որոշում կենսաբանական տարիքը, ծերացման ինտենսիվությունն ու  օրգանիզմի ֆիզիկական զարգացման աստիճանը: Դրանից ելնելով է որոշվում նաև մարդու բնական մահվան տարեթիվը:

“Այդ տեսությունը փորձարկելով թռչունների վրա, մենք այն եզրակացության եկանք, որ կարճ ու շուտ կարճացող մարմնաչափի առկայությունն արյան մեջ  խոսում է այն մասին, որ կենդանին կսատկի մեկ տարում”,-ասել է Արևելյան Անգլիայի համալսարանից Դևիդ Ռիչարդսոնը :

“Բնականաբար, բոլոր օրգանիզմներում էլ տարիքի հետ մարմնաչափերը կրճատվում են, սակայն, յուրաքանչյուրի մոտ այդ պրոցեսները տարբեր արագություն են ունենում: Այսինքն, որքան դրանք արագ են կրճատվում, այնքան վատ օրգանիզմի համար”:

Դիտվել է 1571 անգամ:
Print Friendly

Leave a Reply